Առողջապահության նախարարի նոր կարգադրագիրը

Առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակում է 2016 թվականի հունիսի 15-ի «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Գոռ Գևորգյանին առաջադրանք տալու մասին» թիվ 293082-16 կարգադրագրի եզրափակիչ մասը. «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Գոռ Գևորգյանին կարգադրվում է կարգադրագիրը ստանալու օրվանից 30 օրյա ժամկետում ք. Երևան, Սունդուկյան փողոց 9 հասցեում գործող «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ» մթերային խանութի օդափոխության համակարգի և սառնարանային սարքավորումների աշխատանքի արդյունքում առաջացող աղմուկի և թրթռման (վիբրացիայի) մակարդակները համապատասխանեցնել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 06-ի թիվ 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերի 5.3-րդ կետի աղյուսակ 3-ի 4-րդ կետի և ՀՀ առողջապահության նախարարի 2006 մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը» N 2.2.4-009-06 ՀՆ 6.1 կետի աղյուսակ 7-ի պահանջներին:

Վարչական ակտին ամբողջությամբ, այդ թվում դրա հիմնավորմանը կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել