Գորիսում 5-րդ դասարանի աշակերտ է մահացել

Հուլիսի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, 1996 թ. ծնված Նվեր Հովակիմյանի վարած «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 67 տան բակում վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Արշակ Տատինցյանին, որը տեղում մահացել է, իսկ Ն. Հովակիմյանը դիմել է փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ վարորդը ժամը 20.45-ին հայտնաբերվել է Քարահունջ գյուղում և բերման ենթարկվել բաժին:

Վերջինս ձերբակալված է:

Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել