Դժբախտ պատահար՝ Երևանում

Հուլիսի 28-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի 34 PD 498 (վարորդ՝ Ս. Ի.) և «Opel Corsa» մակնիշի 35 DL 809 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենաները: «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Մ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել