ՃՈ տեսուչներն անտեսում են ակնհայտ խախտումը

Սոցիալական ցանցերից մեկում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են Ճանապարհային ոստիկաններն անտեսում երկու մեքենաների ակնհայտ խախտումը։ Տեսանյութում հստակ երևում է, որ ստեղծված խցանումը շրջանցելու համար երկու թանկարժեք մեքենաների վարորդները խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկում հանդիպակաց գոտով։ Այս խախտումը, ըստ էության, անտեսվում է ՃՈ տեսուչների կողմից, համենայն դեպս, նրանք քայլ չեն ձեռնարկում արձանագրելու և կանխելու վարորդների գործողությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել