Իրավիճակը Խորենացու փողոցում

Այս պահին Խորենացու փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, ոստիկանական խիտ շղթա է։ Այսօր դեռևս հանրահավքը չսկսած ոստիկանությունը սկսեց մեծաթիվ մարդկանց բերման ենթարկել, նրանց թվում նաև կանդահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, ով աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է։

Համատարած բոլորին բերման ենթարկելու պատճառով հանրահավքի վայրը տեղափոխվեց Ազատության հրապարակ, սակայն որոշ ժամանակ անց հավաքվածները որոշեցին երթով շարժվել դեպի Խորենացու փողոց։

Այս պահին հայտնի է, որ այլևս հանրահավաքի համակարգող խումբը չէ պատասխանտուն հանրահավաքի կազմակերպման հետագա ընթացքի համար։ Նրանց հիմնական մասին բերման են ենթարկել ոստիկանները։

Քիչ առաջ հանրահավաքը համակարգով երիտասարդներից մեկը հայտնեց, որ 45 րոպե ժամանակ են տալիս իշխանություններին երկու պահանջ կատարելու համար․ առաջինը՝ բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակել, երկրորդ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այժմ Խորենացի փողոցու հարակից հատվածում հավաքվածները սպասում են պատասխանի։ Վերջնաժամկետին մնացել է 15 րոպե։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել