Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

 ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 12-ի հրամանագրի համաձայն՝ Սամվել Ուզունյանը վերանշանակվել է դատավոր՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրի համաձայն՝ Գրիգորի Վարդանյանը և Տիգրան Գրիգորյանը նշանակել են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ:

Հուլիսի 25-ին դատավոր Սամվել Ուզունյանը ներկայացվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին:

 Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին են ներկայացրել նորանշանակ դատավորներ Գրիգորի Վարդանյանին և Տիգրան Գրիգորյանին:

 ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դատավորներն իրենց մասնագիտական գիտելիքների ու պատրաստվածության շնորհիվ մեծ պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության իրականացմանը և բարձր կպահեն դատական իշխանության հեղինակությունը:

 Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձել են դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրներին:

6b23c193-328a-4a78-9803-80f88ed6e3d3 ae1ebadf-4a58-4750-b4c2-8564cf23c88f d4fefcd1-1b3e-48d5-91bd-c8df948650d6 544d5128-af06-4c9a-8660-f765946175dd 0188c67e-aea6-455a-8f0a-78ed0fd1b602

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել