Անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրը

Ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը: Հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թվականի հուլիսի 11-ից /երկուշաբթի/ մինչև հուլիսի 15-ը /ուրբաթ/ ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն:
Անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին, շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9-13-ը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել