Տուժող կողմը համար իր հավերը անգին էին. Նա պահանջում էր ավելի խիստ պատիժ

Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր մեղադրյալներ Օ. Գալստյանի և Հ. Խաչատրյանի քրեական գործը:
Օնիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Հ. Խաչատրյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 28.02.2012թ ապօրինի մուտք է գործել Մ.Թովմասյանին պատկանող թռչնաբույնը և այնտեղից գողացել զգալի չափի` 130000 դրամ արժողության 20 թև հավ և աքաղաղ, 5 թև սազվար, 3 թև հնդկահավ և 1 թև բադ:

Դրանից հետո 01.03.2012թ Հ.Խաչատրյանը ապօրինի մուտք է գործել Դալար գյուղի բնակիչ Ա.Եղիազարյանին պատկանող թռչնաբույնը և այնտեղից փորձել է գողանալ զգալի չափի` 75000 դրամ արժողությամբ 5 թև հավ և աքաղաղ և 2 թև հնդկահավ, որը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Մեղադրող կողմը պնդեց մեղադրանքն ու հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկու մեղադրյալներն էլ նախկինում ունեին դատվածութոյւն և պատիժը կրել էին ազատազրկման ձևով և Օնիկ Գալստյանի և Հրաչիկ Խաչատրյանի արարքներում առկա է համապատասխանաբար վտանգավոր ու սովորական ռեցիդիվներ (կրկնակի կատարված հանցագործություն) պահանջեց համապատասխանաբար 5 և 4 տարիների ազատազրկում:
Տուժող կողմը նկատեց, որ պատիժը շատ մեղմ է և կարելի էր նրանց ավելի խիստ պատիժ նշանակել, քանի որ իր հավերն իր համար անգին էին:
Երկու մեղադրյալներն էլ հրաժարվեցին վերջին խոսքից և դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ դատավճիռ կայացնելու:

Հանրային թղթակից Տիգրան Մաթևոսյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել