Այսօր Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4×4 թեթև մարդատար մեքենաների համար։

Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել