Բռնություն են կիրառել՝ ստիպելով խոստովանել 62 դրվագ գողությունների կատարումը

ՀՀ ոստիկանության նախկին ծառայող, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զոհրաբ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Զոհրաբ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունիսի 6-ին գողություն կատարելու կասկածանքով իրեն տեղափոխել են ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողները բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ ստիպելով խոստովանել իր կողմից իրականում չկատարված 62 գողություններ կատարելու հանգամանքը:

Քաղաքացի Զոհրաբ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել