Նոր նշանակումներ ԱԻՆ-ում

Հունիսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ` ՓԾ քաղաքացիական պաշտպանության և Երևան քաղաքի փրկարարական վարչություններում, ՓՈՒՎ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև ՓԾ Արարատի, Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններում:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի անօդաչու թռչող սարքավորումների մասնագիտացված խմբի ավագ հրահանգիչ Դավիթ Դանիելյանին և ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար-բաժնի պետի տեղակալ Մարտին Գաբրիելյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել