Նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր ստորագրեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեք նոր հրամանագրեր է ստորագրել: Նախագահը որոշել է երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Ստեփանի Թոփչյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տուբահար Վաղարշակ Արտուշի Պեպանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շեփորահարների խմբի կոնցերտմայստեր Շահեն Նիկոլայի Գևորգյանն էլ արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել