Դժբախտ ելքով պատահարներ. երկու օրում երկու մարդ է մահացել

Հունիսի 25-ին, ժամը 05.10-ի սահմաններում, «Բելառուս 82» տրակտոր է կողաշրջվել Արթիկ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին, ինչի հետևանքով վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1984 թ. ծնված Գրիգոր Փարվանյանը, տեղում մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ հունիսի 26-ին, ժամը 02.40-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Մայրաքաղաքային խճուղու թիվ 139 հասցեի մոտ կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոաշտարակին, ինչի հետևանքով «ԲԻԴ»-ի վարորդը, ուղևոր՝ 1985 թ. ծնված Մառլեն Պետրոսյանը, և ավտոաշտարակի վրա աշխատող 24-ամյա երիտասարդը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մառլեն Պետրոսյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել