Բախումից հետո մեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 27-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի (Երևան-Երասխ) 36-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-21070» մակնիշի 35 AO 640 (վարորդ` 1992 թ. ծնված Ա. Հ.) և «ВАЗ-21015» մակնիշի 34 OQ 281 (վարորդ՝ 1994 թ. ծնված Խ. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ВАЗ-21070» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Շտապօգնության աշխատակիցները վարորդներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.47-ին, մարվել` 04.52-ին:

Փրկարարները հոսանքազրկել են «ВАЗ-21015» մակնիշի ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել