Հաղթանակ Արշավիր Խալափյանի գործով

Առևտրային կաշառք ստանալու մեջ մեղադրվող փաստաբան Արշավիր Խալափյանի գործով արձանագրվեց սպասված հաղթանակը: Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Արշավիր Խալափյանի պաշտպանների` Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և փաստաբան Արմինե Ֆանրայնի բերված բողոքները` բեկանելով առաջին ատյանի դատավճիռտ: Գործն ուղարկվել է նոր քննության առաջին ատյանի դատարան:

«Ըստ էության այդտեղ բացարձակ արդարացման հիմք կա, Արշավիրը տվյալ հանցագործության սուբյեկտ չի հանիսանում և մենք բոլոր ատյաններում նաև ներկայացրած փաստաթղթերով դա հիմնավորում ենք»,- Իրավաբան.net-ին ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:

Հիշեցնենք` Արշավիր Խալափյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան ապօրինի պահանջել է կաշառք:

Առաջին ատյանի դատարանը վճռել էր ճանաչել և հռչակել ամբաստանյալ Արշավիր Խալափյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (1-ին դրվագով) նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան արդարացնել` ապացույցների անբավարարության (հանցագործությանն ամբաստանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու) հիմքով, սակայն նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով):

Վերաքննիչ ատյանը մերժել էր պաշտպանական կողմի բողոքը, Վճռաբեկը` բավարարել:

Արմինե Ֆանյանը շեշտեց, որ Արշավիր Խալափյանը կաշառքի սուբյեկտ չի եղել, նա այդ գործով հանդես է եկել ոչ թե որպես փաստաբան, ով ներկայացնում է որևէ մեկի շահերը, այլ որպես քաղաքացի: Հավելենք, որ նույն հասցեում, որտեղ բնակվում է Խալափյանը նախատեսված է եղել ապօրինի կերպով կառուցել ավտոտնակ, սակայն նա փորձել է պայքարել դրա դեմ. «Քանի որ նա տվյալ հասեցեի բնակիչ է ու այդ ավտոտնակի ապօրինի շինությունն առնչվում էր նաև իր շահերին, այսինքն` նա տվյալ գործում բացառապես որպես տվյալ հասցեի բնակիչ է հանդես եկել, ով ցանկանում է իր շահերը պաշտպանել, իսկ կոնկրետ նախաքննական մարմինը նրան դիտարկել է որպես փաստաբան հանդես եկող սուբյեկտ, ով տվյալ դեպքերի հետ կապված փաստաբանական գործունեություն է իրականացնել»,- տեղեկացրեց մեր զրուցկիցը:

Խալափյանի իրավունքների պաշտպանը իր ասածը հիմնավորեց Խալափյանի գրավոր հարցումներով. «Մենք ներկայացրել ենք այդ գրավոր հարցումները, որտեղ հենց վերևում նշված է N հասցեի բնակիչ` Արշավիր Խալափյանից, իսկ փաստաբանը, երբ որպես կանոն հարցում է կատարում որևէ գերատեսչություն, նա դա անում է համապատասխան ձևաթղթի, բլանկի վրա, որտեղ նշված է, որ անձը հանդես է գալիս որպես փաստաբան, իսկ այդտեղ Արշավիրն իր անձնական շահերն է պաշտպանել»,- ուստի, ըստ փաստաբանի, Արշավիր Խալափյանին պետք է ամբողջությամբ արդարացնեին. «Մեր բողոքների ամբողջ կոնցեպցիան հենց այդ պարզագույն փաստի վրա է կառուցված եղել. Խալափյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես փաստաբան հանդես գալով, առևտրային կաշաք է պահանջել, բայց նա փաստաբան չի եղել, նա սովորական քաղաքացի է եղել, որը այդ հանցագործությունը կատարել չի կարող, տվյալ հանցագործության սուբյեկը հատուիկ է»,- ամփոփեց պաշտպանը:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել