Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր և առաջիկա երկու օրերի ընթացքում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.

24.06.2016թ.
ժամը 17.00-18.00 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Բաղրամյան պողոտա – ՀՀ Նախագահի նստավայր։

ժամը 18.00-23.00 – Հանրապետության հրապարակի մուտքերը.
– Ամիրյան փողոցից՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից,
– Տիգրան Մեծի պողոտայից՝ Մելիք Ադամյան փողոց – Տ.Մեծի պողոտա խաչմերուկից,
– Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց – Նալբանդյան փողոց խաչմերուկից,
– Աբովյան փողոցից՝ Բուզանդի – Աբովյան փողոցների խաչմերուկից,
– Վ.Սարգսյան փողոցից՝ Շահումյան հրապարակից։

ժամը 19.00-20.00 – ՀՀ Նախագահի նստավայր – Մ.Բաղրամյան պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Մաշտոցի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – Փարաքար համայնք։

• 25.06.2016թ.
ժամը 08.00-09.00 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի – «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր։

ժամը 09.20-10.00 – «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր – Ծիծեռնակաբերդի խճուղի – Բրազիլիայի հրապարակ – Աթենքի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

ժամը 18.00-19.00 – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան – գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ։

ժամը 19.30-20.00 – Հանրապետության հրապարակ – Վ.Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – Փարաքար համայնք։

ժամը 09.00-21.00 – Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։

• 26.06.2016թ.
ժամը 16.00-17.00 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։

ժամը 17.15-18.30 – Նորագավիթ – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Գր.Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել