Երեխան ընկել է գետը. ԱԻՆ

Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ութամյա երեխան ընկել է Ողջի գետը:

Գետի ողջ երկայնքով 33 փրկարար, 30 ոստիկան  և 1 տասնյակից ավելի քաղաքացիներ իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել