Երթևեկության առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ

Հայաստանի Հանրապետության դպրոցներում ուսումնական տարվա և քննական շրջանի ավարտի կապակցությամբ՝ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան, Զաքարիա Քանաքեռցու փողոցներում՝ դպրոցների դիմաց, և Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի դպրոցի դիմաց, 2016 թ. հունիսի 25-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ երթևեկության առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ (40կմ/ժ առավելագույն արագության փոխարեն) և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված ռեժիմով:
Ճանապարհային ոստիկանություն
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել