Փոխնախարար Մովսես Հակոբյանի գույքն ու եկամուտները

Մայիսի 20-ին նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է   պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ: Իսկ 2015 թվականի հունիսի 15-ին նա նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում:

2015 թվականին պաշտոնը ստանալու պահին Մովսես Հակոբյանը հայտարարագրել էր.

  • անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
  • հասարակական նշանակության շինություն,
  • բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • RANGE ROVER SPORT Supercharged 4.2 ավտոմեքենա,
  • 4.18 միլիոն դրամ եկամուտ:

2015 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մովսես Հակոբյանի եկամուտը կազմել է 7.63 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից: Այլ գույք և եկամուտներ Մովսես Հակոբյանը չի հայտարարագրել:

Իսկ ահա նրա կնոջ՝ Նարինե Ճավակյանի եկամուտը կրկնակի մեծ է եղել՝ 18 միլիոն դրամ, որը ստացվել է շահաբաժնից: Տարեսկզբին նրա դրամական միջոցները եղել են 1 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն դրամ:

Նրա դուստրը՝ Արմինե Հակոբյանն էլ զգալի եկամուտ է ունեցել՝ 8.68 միլիոն դրամ, որից 1.68 միլիոնը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրությունից, իսկ 7 միլիոն դրամը նվիրատվություն է ստացել:

7 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել նաև մյուս դուստրը՝ Մերի Հակոբյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ