Ինչպե՞ս են ծանոթացել ադրբեջանցի լրտեսի հետ. ամբաստանյալների ցուցմունքները հրապարակվեցին

Պետական դավաճանության գործով այսօր հրապարկվեցին ամբաստանյալների ցուցմունքները: Ինչպես արդեն իսկ հայտնել էինք չորս ամաբաստանյալներից մեկի՝ 19-ամյա Դիանա Գորոյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է՝  քրեական պատասխանտվության ենթարկելու ժամկետները լրանալու հիմքով:

Սակայն այսօր Դիանա Գորոյանը հարցաքննվելու համար ներկայացել էր դատարան: Օգտվելով իր իրավունքից՝ նա հրաժարվեց ցուցմունք տալ և պատասխանել հարցերին: Հրապարակվեցին նրա նախաքննականն ցուցմունքները: Նա պատմել է, որ ամբաստանյալներից Կարիեն Ղումաշյանը, ով իր ազգականուհին է և մտերիմ հարաբերություններ ունի իր հետ, պատմել է, որ Թուրքիայում գտնելու ժամանակահատվածում ծանոթացել է Արման անունով մեկի հետ, ով իրեն օգնել է տարբեր հարցերով: 2014 թվականի սկզբին Հայաստան վերադառանալուց հետո էլ Կարինեն կապ է ունեցել Արմանի հետ, սակայն մի օր մարտ ամսին իրեն ասել է, թե «Արմանը շպիոնի պես բան դուրս եկավ»: Այն հարցին, թե ինչու՞ Դիանան չի դիմել իրավապահներին, պատասխանել է, թե լուրջ չի վերաբերվել «շպիոն» բառին:

Ամբաստանյալ Սերգեյ Պապոյանը, ով մյուս ամբաստանյալ Ռաֆիկ Պապոյանը որդին է, նույնպես հրաժարվեց դատարանում ցուցմունքներ տալ և հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Սերգեյը պատմել է, որ ծառայել է ԼՂՀ Մարտունում՝ որպես հետախույզ: Նա գործով հարցաքննվելու ժամանակ եղել է պայմանագրային զինծառայող:

Նա պատմել է, որ Թուրքիայից հայրն ասել է, որ Սեյրան անունով մեկը կարող է իրեն աշխատանք առաջարկել և ինքը պետք է նրան հանդիպի Թբիլիսիում: 2012-ի սեպտեմբերին մեկնել է Թբիլիսի այնտեղ հանդիպել է Սեյրանին, նա իրեն ռեստորան է հրավիրել: Միասին հաց են կերել, զրուցել: Հենց ռեստորանում Սեյրանը նոթբուքը բացել է, իր անձնագիրը ձեռքից վերցրել, տվյալները լրացրել, հարցրել՝ թե որտեղ է ծառայել, ինչ զենքերի է տիրապետում, արդյո՞ք դիրքերում եղել է, թե՝ ոչ: Ասել, որ պետք է որպես պայմանագրային զինծառայող տեղավորվի ԼՂՀ Մատաղիսի շրջանի զորամասերից մեկում, այնուհետև odnoklassniki.ru կամ skype ծրագրերի միջոցով անհրաժեշտ տեղեկությունները փոխանցի: Սեյրանը նրան 700 դոլար կանխավճար է տվել, 50 դոլար էլ՝  իր երեխային նվեր գնելու համար: Պատվիրել է իր հետ սովորական հեռախոսակապի միջոցով չկապվել:

Սերգեյը վախեցել է, այդ պահին հասկացել է՝ ինչ է իրենից պահանջվում, և ցանկացել է ուղղակի փախչել: Հայաստան վերադառանալուց հետո մեկնել է Ռուսասատան՝ արտագնա աշխատանքի: Այս ընթացքում հայրն իր հետ խոսելիս ասել է, թե Սեյրանը պահանջում է, որ գնա Ստամբուլ, թե չէ իր ամբողջ ընտանիքին վնաս կտան, «կվերացնեն»: Սակայն ինքը հեռախոսահամարը փոխել է ու խնդրել բարեկամներին, որ հորը ասեն, թե ինքը հեռախոս չունի:

2015 թվականին հոր հետ միասին Հայաստանում են եղել: Նա իր և հոր համար odnoklasniki.ru կայքում էջեր է բացել: Մի օր SM անունով օգտատիրոջից հորը նամակ է եկել. «Ստամբուլից Սեյրանն ա, խոսելու բան կա»: Հայրը չի պատասխանել ու իրեն էլ ասել է, որ չպատասխանի: Այնուհետև SM-ն իրեն է նամակ գրել, սակայն նորից չեն պատասխանել:

Սերգեյ Պապոյանը նախաքննության ժամանակ էլ հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ինքը թեև հանիպել է Սեյրանին Թբիլիսում, սակայն հանդիպումից հետո վերացրել է նրա կոնտակտային տվյալները և կապի մեջ չի եղել:

Նրա հայրը՝ Ռաֆիկ Պապոյանը, նույնպես հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ և հրապարակվեցին նրա նախաքննական մի շարք ցուցմունքները: Նա պատմել է, որ Թուրքիայում աշխատելու ժամանակ ոմն Արթուրի միջոցով ծանոթացել է ոմն Էրիկի հետ (Էրիկը, Արմանը, Սեյրանը նույն անձն է): Էրիկը ներկայացել է որպես ամերիկացի բարերար, ով օգնություն է տրամադրում Ստամբուլ եկած հայերին: Առաջին հանդիպման ժամանակ 80 դոլարին համարժեք թուրքական դրամ է տվել, հետաքրքրվել է, թե իր որդին ինչով է զբաղվում, ասել, որ կարող է նրա հետ Թբիլիսիում հանդիպել ու աշխատանք առաջարկել:

Որոշ ժամանակ չեն հանդիպել: Հաջորդ հանդիպմանը Էրիկը ջղայն է եղել, ասել է, թե Սերգեյը փողը վերցրել ու փախել է Ռուսաստան, ծեծել է իրեն, Սերգեյին դավաճան անվանել, թե չի ցանկանում իր ազգին օգնել:  Իսկ ինքը ընդամենը ուզում է իմանալ, թե արդյո՞ք

2-3 ամիս անց նորից է զանգել, հանդիպել են: Էրիկ-Սեյրանն իրեն իր բարեկամների նկարներն է ցույց տվել, ասել, որ բոլոր նրանց կվերացնի, եթե չօգնի իրեն: Ցույց է տվել մի քանի հայերի լուսանկարներ, հարցրել՝ ում է ճանաչում: Նրանցից ոմն Կորյունի է ճանաչել: Սեյրանը խնդրել է ծանոթացնել նրա հետ, ինքը հրաժարվել է, ասել, թե շատ զբաղված է լինում: Իսկ հետո Սեյրանը հարցուփորձ է արել վանաձորցի Կարինեի (ամբաստանյալ Կարինե Ղումաշյանի) մասին:

Կարինեի հետ ինքը ծանոթացել է միևնույն շենքում վարձակալությամբ բնակվելու ժամանակ: Եվ քանի որ Կարինեն վատ վիճակում է եղել, ինքն էլ փորձել է օգնել նրան, ծանոթացրել է Սեյրանի հետ: Հանդիպումից առաջ Սեյրանն իրեն ասել է, թե ինձ Արման դիմի, քանի որ ես ամուսնացած եմ, չեմ ուզում Կարինեն անունս իմանա:

Ի դեպ, Ռաֆիկն իր ցուցմունքում հայտնել է նաև, որ Սեյրանը պահանջել է իրեն ծանոթացնել այն հայերի հետ, ովքեր զինվորական բարեկամներ ունեն կամ որևէ կապ ունեն բանակի հետ: Ռաֆիկի ցուցմունքներում հիշատակվում են ոմն Վահանը՝ «Մաուգլի» մականունով, Նոնան, Կորյունը, Վազգենը:

Ռաֆիկ Պապոյանը նույնպես իրեն մեղսագրված արարքը չի ընդունել: Կասկածել է, որ Սեյրանը կարող է կապ ունենալ ԱՄՆ հետախուզության հետ, բայց ոչ երբեք Ադրբեջանի կամ Թուրքիայի: Եվ ինքն էլ որևէ տեղեկություն չի հայտնել:

Ցուցմունքները հրապարակվելուց հետո դատաքննությունն ավարտվեց: Հաջորդ դատական նիստին մեղադրող դատախազը հանդես կգա մեղադրական ճառով:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել