Բրազիլիայի Հակակոռուպցիոն նախարարության ղեկավարը հրաժարական է տվել

Բրազիլիայի թափանցիկության, մոնիթրինգի և վերահսկողության նախարարության (Հակակոռուպցիոն նախարարություն) ղեկավար Ֆաբիանո Սիլվեյրան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հրաժարականի պատճառը հափշտակության առնչությամբ քննությանը խոչընդոտելու մեղադրանքերն են։  Այս մասին տեղեկացնում է «Reuters»–ը։

Ավելի վաղ, Բրազիլիայի հակակոռուպցիոն նախարարության մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել պահանջելով Սիլվեյրայի հրաժարականը։ Պատճառը երեք ամիս առաջ կայացած հեռախոսազրույցի հրապարակումն էր։ Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է Սիլվեյրան քննադատում նավթագազային «Petrobras» ընկերությունում հափշտակության առնչությամբ գործի քննությանը ներգրավված դատախազների գործունեությունը։

Հաղորդվում է, որ Սիլվեյրան հրաժարականի դիմումը ներկայացրել է նախագահ պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Միշել Թեմերին:

Փոխնախագահ Միշել Թեմերը Բրազիլիայի նոր կառավարություն է ձևավորել այն դեպքերից հետո, երբ մայիսի կեսին Բրազիլիայի սենատը (Պառլամենտի վերին պալատը) 55 կողմ և 22 դեմ ձայներով ընդունեց Նախագահ Դիլմա Ռուսսեֆի  մփիչմենթի գործընթացը շորւնակելու վերաբերյալ։ Դրանից հետո, պետության ղեկավարի պաշտոնավարումը դադարեցվել է 180 օրով։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ