Դատարանը մերժեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի հայցը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի

2016 թ. մայիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Վ. Հովնանյանի, մերժեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի հայցը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի, ինչպես նաև՝ ինքնուրույն պահանջ չներկայացրած երրորդ անձ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան հայկական ծառայության՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, դատարանի վճիռը լրատվական միջոցներով հրապարակելու, վիրավորանքի և զրպարտության համար օրենքով նախատեսված փոխհատուցման վճար բռնագանձելու պահանջների մասին և պարտավորեցրեց հայցվոր կողմին որպես պետական տուրք վճարել 60.000 ՀՀ դրամ: Հայտնում են ՀՔԱՎ գրասենյակից:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում իրականացված մոնիթորինգի արդյունքներն ամփոփող զեկույցում ներկայացվել էր Ավան հոգեկան առողջության կենտրոնում Ժ. Ամարիկյանի կողմից տրված տեղեկատվությունն այն մասին, որ Կենտրոնի աշխատակիցները վատ վերաբերմունք են դրսևորել իր նկատմամբ:
Վերոնշյալ տեղեկատվությունը Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի կողմից ընդունել է որպես վիրավորանք և զրպարտություն, ինչի հիման վրա էլ հայց է ներկայացվել դատարան՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի դեմ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել