Նոր ընտրական օրենսգիրքը ստորագրվեց

Երեկ Սերժ Սարգսյանը կարևորագույն օրենքներ է ստորագրել: Խոսքը գնում է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և հարակից մյուս օրենքների մասին:

Ազգային ժողովն այն ընդունեց 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ:

Ընտրական նոր օրենսգիրքը մեր հանրությունում վերջին երկու ամիսներին ամենաշատ քննարկված օրենսդրական փաթեթն է: Այն արժանացել է ընդդիմադիր շատ ուժերի քննադատությանը:

ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվեր մինչև 2016 թ. հունիսի 1-ը, այդպես էլ եղավ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել