Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտնել ՀՔԾ-ին

Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտնել ՀՔԾ ծառայությանը, որում հայտնել է մի շարք հանգամանքներ, որոնք նախաքննությամբ չեն անցնում, սակայն հիմք են հանդիսանում Հատուկ Քննչական Ծառայությանը անվստահություն և բացարկ հայտնելու համար: «ԱԼԳԱ»իրավաբանական ընկերությունը տարածել է Անիի բացարկի տեքստը, որում ասվում է.

«Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ձևավորված անվստահությունից, որն ունի իր հաստատուն հիմքերը, բացարկ եմ հայտնում Հատուկ Քննչական Ծառայությանը, նրա ղեկավարությանը և գործը քննող քննչական խմբին, քանի որ նրանք իրավասու չեն և ձեռնահասություն չեն ցուցաբերել անգամ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունների արտահոսքը բացառելու և որևէ կերպ կանխելու համար: Ինչպես նաև խնդրում եմ իմ կողմից նշված՝ միջնորդությամբ, հայտնած հանգամանքների վերաբերյալ հանձնարարել համապատասխան մարմիններին կատարել քննություն, և տալ իրավական գնահատական ՀՔԾ քննիչների, նրանց ղեկավարների գործողություններին և անգործությանը: Միջնորդությունը գրվեց իմ ձեռքով, պաշտպանյալ Սուսաննա Սարգսյանի ներկայությամբ, ամբողջությամբ իմ բառերից, իմ պատմածով, բաղկացած է 6 էջից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել