2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՔԿ 9 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի, ինչպես նաև այլ իրավական ակտերի ենթադրյալ խախտումներ թույլ տալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է 16 նախնական ուսումնասիրություն։

Արդյունքում՝ 9 ծառայողի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, և կարգապահական հանձնաժողովի որոշմամբ նրանք ենթարկվել են կարգապահական տույժերի։

Մասնավորապես՝ 7 ծառայողի նկատմամբ կիրառվել է զգուշացում, մեկական ծառայողի նկատմամբ` նկատողություն և խիստ նկատողություն:

Նախնական ուսումնասիրության 2 վարույթ կասեցվել է, իսկ 5-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել