Դժբախտ պատահար. ավտովթարի հետևանքով 2 երիտասարդ է մահացել, մեկը վիրավորվել

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:

Պատահարի հետևանքով վարորդը` 1998 թ. ծնված Հովհաննես Ալավերդյանը և 3 ուղևորները` 1999 թ. ծնված Ա. Գ.-ն, 1997 թ. ծնված Յ. Պ.-ն և 1998 թ. ծնված Գոռ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Ալավերդյանը և Գ. Հակոբյանը մահացել են:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել