«Օֆշորի» գործով ստուգվել են միայն բանկային փոխանցումների շարժը

«Օֆշորի» սկանդալային գործով, որով ամբաստանյալի աթոռին է ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը,  այսօրվա դատական նիստին հարցաքննվեց ֆինանսների նախարարության աշխատակից երկու վկաները: Նրանք դատակոչվել էին տուժող կողմից միջնորդությամբ:

Վկաները գործի նախաքննության ընթացքում քննիչի որոշմամբ ստուգումներ էին անցկացրել «Ձորաղբյուր» արտադրական կոոպերատիվում և կազմել համապատասխան տեղեկանք: Նշենք, որ «Ձորաղբյուր» ընկերության միջոցով են վարկեր վերցվել և փոխանցումներ արվել օֆշորային գոտիներ:

Վկաների խոսքով, ստուգումների համար այս ընկերության ոչ բոլոր փաստաթղթերն տրամադրվել իրեն, իսկ որոշ տարիների փաստաթղթեր ընդհանրապես բացակայել են:  Այս իսկ պատճառով իրենք ուսումնասիրել են միայն բանկային փոխանցումների շարժը, սակայն  ոչ   ֆինանսատնտեսական գործունեությունը:

Վկաները չպատասխանեցին այն հարցին, թե արդյո՞ք բիզնես ծրագրին համապատասխան են ծախսվել ստացված վարկային գումարները: Բանն այն է, որ տուժող կողմը պնդում է, որ դրանք ոչ նպատակային են ծախսվել և նպատակուղղված են եղել իրեն ունեզրկելուն:

Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննության փուլը:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել