Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Բանդայի գործով դատաքննություն ավարտվեց

Զինված բանդայի գործով  Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դատավարությունը: Վերջին երկու նիստերին քննարկվում էր «Բիլայն» բջջային օպերատորի կողմից տրված այն տեղեկանքի բովանդակությունը, համաձայն որի, 2013 թվականի հունվարի 12-ին, երբ տեղի է ունեցել Շենգավիթում տարադրամի փոխանակման կետի վրա հարձակումն ու սպանվել է աշխատակիցը, տեխնիկական խնդիրերով պայմանավորված, հնարավոր չի եղել ֆիքսել, թե տվյալ բջջային հեռախոսահամարը քաղաքի ո՞ր հատվածներից է սպասարկվել:

Այս գրությունը կապված է այս գործով անցնող վկա Աշոտ Քարտալյանի ցուցմունքի հետ: Հետաքրքիր է, որ նրա զանգերի վերծանումները ցույց էին տվել, որ դեպքի պահին նրա հեռախոսահամրը սպասրակվել էր Ավան Առինջ թաղամասում, մինչդեռ նա իր ցուցմունքներում պնդում էր, թե գտնվել է Շենգավիթում ու ականատես եղել դեպքին:

Նախորդ դատական նիստին հիշյալ բովանդակությամբ գրություն հարցմանն ի պատասխան ստացել էր մեղադրողը: Փաստաբան Թամարա Բաղդասարյանի միջնորդությամբ դատարանը նույնպես դիմել էր «Բիլայն» ընկերությանը՝ պարզելու համար թե ինչ շառավղով են ալեհավաքները որսում ալիքները: Եվ այսօրվա դատական նիստին դատարանը հրապարկեց, որ ստացվել է գրեթե նույնաբովանդակ գրություն:

Սակայն, միևնույն ժամանակ, այդ գրությունում հստակ նշված էր, որ Ավան Առինջը սպասարկող ալեհավքը չէր կարող սպասարկել Շենգավիթ համայնքում կատարվող զանգերը: Հետևաբար, վկան չէր կարող Ավան Առինջում հեռախոսազրույցներ ունենալ և միևնույն ժամանակ ականատես լինել Շենգավիթ համայնքում տեղի ունեցած հանցագործությանը:

Դատարանը այս գրությունը հրապարակելուց հետո դատաքննությունը հայտարարեց ավարտված:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին անսպասելի հայտարարություն արեց ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանը: Նա ասաց, թե հրաժարվում է իր փաստաբանից և ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ցանկանում է, որ ոգրծին ներգրավվի հանրային պաշտպան: Հաջորդ դատական նիստին, ամենայն հավանականությամբ, նոր փաստաբան կներգրավվի:

Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել