Ոստիկանություն. պարզվել է սպանություն կատարողը

Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. ծնված Արմեն Առաքելյանը և հայտնել, որ հայրը` 1936 թ. ծնված Հայկարամ Առաքելյանը, մահացել է:

Ոստիկանությունից մեզ տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Իսակովի պողողոտայի 4/2 շենքի իր բնակարանում հայտնաբերել է Հ. Առաքելյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի ձախ աչքին հայտնաբերվել է արյունազեղում, իսկ մարմնի տարբեր հատվածներում՝ քերծվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ին, նշված հասցեում Հայկարամ Առաքելյանին մեծ քանակի «Կետոնալ» դեղորայք ներարկելու և ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է որդին` Արմեն Առաքելյանը:

Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ա. Առաքելյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել