Ընտրական հանձնաժողովի անդամը հարբած վիճակում խոչընդոտում է ընտրությունների բնականոն ընթացքը

Սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գյուղապետի թեկնածու Վահան Բագրատյանը զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ թիվ 23/1 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հարբած վիճակում բացում է քվեաթերթիկներն ու խոչընդոտում ընտրությունների բնականոն ընթացքը:

Ահազանգը հաղորդվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:
Հանգամանքները պարզվում են՝ հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել