Դրամական միջոցներ բռնագանձելու և գույք հատկացնելու մասին վճիռը

Դրամական միջոցները գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը վճռի եզրափակիչ մասում սահմանում է բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտման համար դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը, ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և այլ օրենքների պահանջներից, վճռի եզրափակիչ մասում սահմանում է նաև, թե բռնագանձվող գումարը ենթակա է գանձման միայն համապատասխան ֆոնդի գույքից, թե միայն պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից, թե համապատասխան ֆոնդի գույքից, իսկ դրա անբավարարության դեպքում` նաև պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից:
Գույք հատկացնելու դեպքում դատարանը նշում է հանձնման ենթակա գույքի անվանումը, դրա արժեքը, իսկ եթե հայտնի է` նաև դրա գտնվելու վայրը:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել