Պարզաբանում «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումների պարզաբանում եմ, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։

Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Միաժամանակ ավելացնենք նաև, որ նախագիծը ներկայացնելով Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է. «Ձեր հավանությանն է ներկայացվում կառավարության եզրակացության նախագիծը «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինքի նախագծի վերաբերյալ, ըստ այդ եզրակացության`  օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ նաև արտաքին գործոնները»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել