Մարդու իրավունքները` որպես բարձրագույն արժեքներ

Մարդու իրավունքները համամարդկային արժեքներ են, որոնց պաշտպանությունը համարվում է ժամանակակից հասարակության զարգացման անկյունաքարը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել