50 միլիոն մարդ կաշառք է վճարել հանրային ծառայությունների դիմաց

Կոռուպցիա հասկացությունը սովորաբար կապվում է հետևյալ երկու երևույթների հետ. առաջինը երբ իշխանություն և պաշտոն ունեցող անձը այն չարաշահում է գումարներ յուրացնելու և ապօրնի շահույթ ստանալու համար, և երկրորդ, երբ նա գումար է կորզում կաշառքի միջոցով: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները (նաև գրեթե ամբողջ աշխարհի բնակչությունը) քաջատեղյակ են կոռուպցիոն դրսևորման այս երկու տեսակին էլ: Նրանցից շատերը հակակոռուպցիոն պայքար սկսելու համար միացել են Արաբական գարուն կոչվող հանրային շարժմանը: Ըստ հարցման արդյունքների, որը իրականացվել է 9 երկրում մոտ 11.000 քաղաքացիների հետ, յուրաքանչյուր երեք հարցվողներից մեկը կաշառք է վճարել ենթադրյալ անվճար հանրային ծառայության դիմաց: Երեք քաղաքացիներից մեկը կաշառք է վճարել դատարանին, չորսից մեկը՝ոստիկանության աշխատակցին: Հինգ հարցվողներից մեկը նշել է, որ վճարել է գումար բարձրաստիճան պաշտոնյայի: Ինչպես նշում է Transparency International-ը, հարցվողների 30 տոկոսը, որոնք որոշակի կաշառք են վճարել, իրենից ներկայացնում է ամբողջ տարածաշրջանում բնակվող 50 միլիոն մարդ: Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը:

Հարցվողների մեծամասնության կարծիքով կոռուպցիայի մակարդակը իրենց երկրներում աճել է, իսկ որոշ մասի գնահատմամաբ այն մնացել է նույնը: Հետազոտությունը իրականացվել է ավելի քան մեկ տարվա ընթացքում՝ 2014թ․-ի սեպտեմբերից մինչև 2015թ․-ի նոյեմբեր ամիսը: Այն իրականացվել է հետևյալ 9 երկրներում՝ Ալժիրում, Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում, Մարոկկոյում, Պաղեստինի անկլավներում, Սուդանում, Թունիսում ու Եմենում: Ուսումնասիրված երկրներում, բացի Պաղեստինից, որտեղ այս հարցը չի տրվել, կառավարության գործունեությունը՝ կոռոպցիան վերացնելու ուղղությամբ գնահատվել է վատ կամ շատ վատ, իսկ 61 տոկոսի հաղորդմամաբ կոուպցիայի մակարդակը աճել է անցկացված հարցման նախորդ տարվա ընթացքում:

Ընդհանուր առմամաբ, ամենակոռումպացվածը համարվել են հարկային պաշտոնյաները, պատգամավորները և կառավարության աշխատակիցները, թեև դատական պաշտոնյաներն ու ոստիկանության աշխատակաիցները չեն զիջում վերը նշվածներին: Ըստ հարցման արդյունքների, բիզնես առաջնորդները համարվել են շատ ավելի կոռումպացված քան հանրային ոլորտի աշխատակիցները:

Տարածաշրջանում առկա կոռուպցիայի և կաշառակերության բարձր մակարդակը վկայում է կառավարությունների նկատմամաբ առկա ճնշումների մասին, որը շատ հաճախ կիրառվել է օտարերկրյա իշխանությունների կողմից, որոնք ավելի մտահոգված են իշխանության և կայունության պահպանմամաբ, քան իրավական կառույցների ստեղծմամբ, որոնք օրենքի պահպանման համար անհրաժեշտ հիմք են հանդիսանում: Եվ որոշ դեպքերում, երբ նորաստեղծ կառավարությունները փորձել են բարելավել խախտված համակարգը, շատ շուտով հետ են կանգնել իրենց ծրագրերից:

«Այնպիսի տպավորություն է, ասես Արաբական գարուն շարժումը չի եղել: Այն առաջնորդները, ում չի հաջողվում վերացնել գաղտնիությունը, կաշառակերությունը և խթանել խոսքի ազատությունը, նաև չի հաջողվում ավելի արժանապատիվ դարձնել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ապրող մարդկանց կյանքը: Տարածաշրջանում մարդու իրավունքները խստորեն ոտնահարվում են»,- հաղորդագրության մեջ նշել է Transparency International-ի նախագահ Խոսե Ուգասը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

  Դիտվել է`