Եթե անհայտ է պատասխանողի գտնվելու վայրը

Որպես կանոն, պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում Երևանի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա վերջի հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հաստատվող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Այս մասին իրավաբա.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ` հայցվորի միջնորդությամբ դատարանը կարող է պատասխանողի և վերջինիս գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացնել:
Պատասխանողի նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարվում է անհապաղ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել