Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում

Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է կառավարությունը:

Ժամկետային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել մինչև 23 տարին լրանալը:

Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիները համարվում են պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ, օգտվում են օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ հաստատություններից ազատված և հեռացված անձինք փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և 18 տարեկանը լրացած լինելու դեպքում ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության: Զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի, ինչպես նաև ռազմական ավիացիոն ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում՝ թռիչքային անհամապատասխանության պատճառով ազատված անձանց ուսման և զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների նախկինում ծառայած ժամանակաշրջանը:

Մինչև 18 տարեկանը լրանալը ռազմական ուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված անձինք հաշվառվում են իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում և 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել