Ո՞րն է եռաստիճան դատական համակարգի նպատակը

Ինչպես գիտենք, մեր դատական համակարգը եռաստիճան է. կազմված է առաջին ատյանի ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններից:
Ի՞նչ է սա նշանակում:
«Այս հանգամանքը ոչ մի կերպ չի կարելի մեկնաբանել որպես վերադաս ատյանների կողմից վերահսկողություն ստորադաս դատական ատյանների նկատմամբ»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը::
Իրավաբանի մեկնաբանությամբ` եռաստիճան դատական համակարգի նպատակը մեկն է. եթե խախտվել են մարդու դատավարական իրավունքները, օրենքի տեսանկյունից կայացվել է ոչ ճիշտ վճիռ կամ որոշակի ապացույցներ չեն գնահատվել, ապա անձը հնարավորություն ունի վերադաս դատական ատյանների միջոցով հասնել արդարության:
Իսկ ի՞նչ ժամկետներում անձը կարող է բողոքարկել ստորադաս դատական ատյանների դատական ակտերը:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուհամար սահմանված ժամկետը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:
Դատարանի՝ սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտիօրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետիբացթողումը համարում է հարգելի:
Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմիցհայտարարվել են օրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժիմեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:
Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարողէ ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամդատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում էարդարադատության բուն էությունը կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:
Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստէության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, երբ իմացելեն կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնցիրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, չեն կարողհամապատասխան բողոք ներկայացնել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չիտարածվում քրեական գործերի վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել