Նախկին դատավորի օգնականն արդարացվեց

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում խոշոր չափերով խարդախության փորձի գործն ավարտվեց՝ արդարացման դատավճռով:

Դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ արդարացրեց նույն դատարանի նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնականին՝ Արմինե Կարապետյանին:

Այս գործով ամբաստանյալը հայտարարում էր, որ «Նախաքննական մարմինը միակողմանի քննություն է իրականացնել», նա նաև մեղադրում էր դատախազությանը: Գործով դատախազ է հարցաքննվել:

Արմինե Կարապետյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա նույն դատարանի վարույթում՝ նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի կողմից քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 2014թ.-ին պահանջել է 1500 ԱՄՆ դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով: Վերոնշյալ գործով դատախազը՝ Ավետիս Ափյանը, ամբաստանյալի՝ Գարիկ Եսայանի հանդեպ որպես պատիժ միջնորդել է նշանակել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, սակայն դատարանը՝ Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ վճռել է 2 տարվա ազատազրկման դատապարտել Եսայանին: Դատավճռի հրապարակումից հետո Ալինա Հովհաննիսյանը գոռացել է. «Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս»:

Գևորգ Թոսունյան

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել