Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան մաքրման աշխատանքներ իրականացրեց Ծիծեռնակաբերդում

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան այսօր՝ ապրիլի 30-ին իրականացրեց շաբաթօրյակ՝ Ցեղասպանության հուշահամալիրի հարող անտառային տարածքում:

Մաքրման աշխատանքներն իրականացվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ. միջոցառման շրջանակներում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամներն ու շրջանավարտներն աղբից ազատեցին ցեղասպանության հուշահամալիրի հարող անտառային տարածքի մի հատված:

Նախորդ տարի նույնպես նման աշխատանքներ են իրականացվել: Իրավաբան.net-ին փոխանցեց ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը:

Մանրամասները՝ տեսանյութում
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել