Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության առանձնահատկությունները

Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության և անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ տիպի պայմաններ:

Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ, իսկ ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության անհնարինության դեպքում, նրանց ծնողների համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում: Նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամդրվում են նյութական ապահովում և արտոնություններ:

Համապատասխան կրթօջախներն ու նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում երեխաների դաստիարակությունն իրականացնելու գործում:

Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին`ՀՀ կառավարության սահմանված կարգով և ժամկետներով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել