Պաշտոնանկություններ ՀՀ զինված ուժերում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից քիչ առաջ ստորագրված հրամանագրերով պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ – կապի եվ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:

Հրամանագրերում, մասնավորապես, ասվում է.

330

Արշակ Կարապետյան

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։

xlgH6uli.inettools.net_.resize.image_

Ալիկ Միրզաբեկյան

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Ալիկ Միրզաբեկյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից»։

13106681_1081480741894720_360712214_o

Կոմիտաս Մուրադյան

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»։

Ինչպես երևում է, պաշտոնանկ արված բարձրաստիճան զինվորականները պատասխանատու են եղել բանակի հետախուզության, նյութատեխնիկական ապահովման և կապի  ու ավտոմատացման կառավարման համակարգերի համար:

Իրաբանան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել