Կրակոցներ առաջնագծում. կա վիրավոր (լրացված)

Այսօր հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը կրակոցներ բացելով Արցախի սահմանին: Այս լուրը փոխանցեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, կրակոցները սկսվել են կեսօրից հետո և մինչև հիմա շարունակվում են, ունենք մի վիրավոր:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով` հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է առաջնագծի ողջ երկայնքով:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Հայկ Վազգենի Մինասյանը:

Նույն օրը` ժամը 15:55-20:00 ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ), արևելյան (Ասկերան) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ականանետերից ինտենսիվորեն արկակոծել է պաշտպանության բանակի մարտական հենակետերը: Կիրառվել են 60 (14 արկ) և 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Նա իր ֆեյսբուքյան էջում հավելել է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու և առաջնագծում տիրող իրադրությունը կայունացնելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների: Այս պահի դրությամբ շփման գծում իրավիճակը հանգիստ է:

Վերջում ՊՆ մամուլի քարտուղարը գրել է` «Հորդորում եմ հանգստություն պահել, ամեն ինչ վերահսկվում է, իրավիճակն էլ սահմանին ստաբիլ է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել