Էդվարդ Նալբանդյանի գույքն ու եկամուտները

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այս պաշտոնը ստանձնել է 2008 թվականին:

2011 թվականի իր գույքի և եկամուտների վերաբերյալ տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա այս տարվա սկզբին ունեցել է 102.6 հազար եվրո, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 49.8 հազար եվրո: Այս տարվա ընթացքում Է. Նալբանդյանի աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 6.34 միլիոն դրամ: Նա նաև բնամթերքի տեսքով 54 միլիոն դրամի ժառանգություն է ստացել:

2012 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր նա չի ներկայացրել: Սակայն պաշտոնը վերստանձնելու հայտարարագիր է ներկայացրել: Արտգործնախարարը հայտարագրել է 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում,  49.8 հազար եվրո, 140 հազար դոլար դրամական միջոցներ: Հետաքրքիր է, որ հիշյալ 140 հազար դոլարի վերաբերյալ տարեկան հայտարարագրերում որևէ նշում չկա և անհասկանալի է, թե այն ինչպես է անհետացել նրա դրամական միջոցներից:

2013 թվականի տարեսկզբին (կամ 2012-ի վերջին)  Էդվարդ Նալբանդյանի դրամական միջոցները կազմել են 2.97 միլիոն դրամ և 52.3 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 4.58 միլիոն դրամ և 55.6 հազար եվրո: Եկամուտը ստացվել է աշխատավարձից և կազմել 6.38 միլիոն դրամ:

2014 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 58.7 հազար եվրո և 7.1 միլիոն դրամ: Եկամուտը կազմել է 8.13 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:

2015 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 9.62 միլիոն դրամ և 63.3 հազար եվրո, իսկ աշխատավարձից ստացված ամբողջ եկամուտը՝ 9.59 միլիոն դրամ:

Նրա կինը՝ Նատալյա Նալբանդյանը, 2011 թվականի հայտարարագրում որևէ նշում չի կատարել: Այսինքն, ըստ այս հայտարարագրի, նա չի ունեցել ոչ դրամական միջոցներ, ոչ էլ եկամուտներ: Իսկ 2012 թվականի տարեկան հայտարարագիր, ինչպեսև ամուսինը, չի ներկայացրել:

Իսկ ահա 2013 թվականի տարեսկզբին  (կամ 2012-ի վերջին) ունեցել է 16.9 հազար եվրո, տարեվերջին այն ավելացել է՝ 18.7 հազար եվրո դառնալով: Այս տարվա ընթացքում նա որևէ եկամուտ չի ունեցել: Անհայտ է, թե ինչ աղբյուրներից է այս գումարը ստացել և դեռ տարեվերջին էլ ավելացել:

Եկամուտ չունեցող Նատալյա Նալբանդյանի դրամական միջոցները շարունակել են աճել նաև 2014 թվականին՝ 20.3 հազար եվրո, և 2015 թվականին՝ 21.7 հազար եվրո:

ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին որպես նվիրաբերություն ՀՀ արտգործնախարարը 756 հազար դրամ է փոխանցել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ