Ի՞նչ պետք է իմանալ, եթե տուգանվել եք

Եթե դուք տուգանվել եք արագաչափի կամ տեսախցիկի միջոցով կամ էլ կասկածում եք, որ իրավախախտում եք կատարել, ապա բացի փոստի հետևելուց, հարկավոր է այցելել ոստիկանության առցանց հարցման բաժին կամ էլ Www.azdarar.am կայք:

Վերջինը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է:

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքը վերջին՝ 10-րդ հոդվածով սահմանում է անհատական ծանուցումն ինտերնետի միջոցով:

Այս օրենքում կարդում ենք.

Հոդված 10.    Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

    • Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:
    • Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցագիր ուղարկած անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցագիրն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ: Ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չստանալու դեպքում այն ևս մեկ անգամ ուղարկվում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
    • Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետադարձ ծանուցումը ստանալու պահից, իսկ դրա բացակայության դեպքում նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված գործողությունները (այսինքն՝ Azdarar.am-ում այն ծանուցումը հրապարակելը-Գ.Թ.) կատարելուց հետո՝ յոթերորդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Այսինքն՝ անձին ծանուցելը էլեկտրոնային փոստով պատշաճ է: Եթե փոստով ուղարկվում է ծանուցագիրը և չի ստացվում հետադարձ ծանուցում, ապա այն ևս մեկ անգամ էլ է ուղարկվում փոստին, ինչպես նաև ծանուցագիրը հրապարակվում է Azdarar.am-ում:

10-րդ հոդվածի 3-րդ կետն էլ հստակ նշում է, որ ծանուցումը ստանալուց հետո՝ անկախ նրանից՝ հետադարձ ծանուցում կլինի, այսինքն՝ փոստից կամ էլեկտրոնային նամակով անձը կհաստատի, որ ստացել է նամակը, 7 օր անց անձը համարվում է ծանուցված:

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել