Քանի՞ օր կհանգստանանք առաջիկայում ու ի՞նչ է սպասվում աշխատողներին

ՀՀ կառավարությունը մարտի 17-ին որոշում կայացրեց` 2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխելով 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օրը:

Այսինքն` առաջիկայում աշխատողները կհանգստանան երեք օր` 26-ին (շաբաթ), 27-ին (կիրակի) և 28-ին (երկուշաբթի):

«ՀՀ եկեղեցական օրացույցով նախատեսվում է տարվա ընթացքում 5 օր, որոնք վերաբերում են ննջեցյալների հիշատակների հարգմանը, երբ մարդիկ այցելում են իրենց ննջեցյալների գերեզմաններ, բայց բանն այն է, որ թեև 5 են, սակայն առավել տարածվածը մեզանում երեքն են, դրանցից մեկը օրենքի ուժով համարվում է ազատ, դա հունվարի 7-ն է, գոյություն ունի նաև երկու այլ օր, երբ ավանդույթի ուժով մարդիկ այցելում են գերեզմանատներ: Այս տարի Սուրբ Հարության տոնը մարտի 27-ին է, դրա հաջորդ օրը` մարտի 28-ն, այդ ավանդական օրերից մեկն է, այդ իսկ պատճառով այդ աշխատանքային օրը տեղափոխվում է»,- կառավարության նիստին ասել է  ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նաև հիշեցրել է, որ վարչապետի կողմից հանձնարարական է եղել վերանայլեր իրավական դաշտը. «Տոների և հիշատակի մասին օրենքում փոփոխությունները նախատեսված են ու շատ շուտով կներկայացվեն շահագրգիռ կողմերին»,- նշել է նախարարը` հավելելով. «Որոշ տոներ, որոնք անցյալում եղել են ոչ աշխատանքային օրեր, պատրաստ ենք աշխատանքային դարձնել, ինչպես նաև հակառակը: Նպատակը նաև այն է, որ տարվա ընթացքում մարդիկ ունենան երկու անգամ ավելի երկար հանգիստ շաբաթվա վերջում` «long weekend» կոչվածը: Այս փոփոխության հաշվին, մենք երկու անգամ կունենանք դեպք, եր ուրբաթ և երկուշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային, ինչը հնարավորություն կընձեռնի ունենալ 4 ոչ աշխատանքային օր, այն համարում ենք շատ կարևոր: Մի շարք այլ նորամուծություններ ևս կներկայացվեն ձեր դատին շատ շուտով»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել