Կալանավորի փախուստի փորձը կանխած դատական կարգադրիչը խրախուսվել է

2012թ. սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո կալանավորի փախուստի փորձը կանխելու և ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև իր գործի հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության համար` դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Արմենակ Հայլամազյանի նկատմաբ Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով կիրառվել է խրախուսանք` արտահերթ շնորհելով արդարադատության ավագի կոչում: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայության բաժնից:

Միաժամանակ, Դատական ծառայության պետի հրամանով դատական կարգադրիչ, արդարադատության ավագ Արմենակ Հայլամազյանը խրախուսվել է միանվագ դրամական պարգևով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել