Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանը կվճարի 2 մլն դրամ. գործը հանգուցալուծվեց

Վարդան Պետրոսյանի գործն այսօր հագուցալուծվեց, նա տուժող երկու ընտանիքներին կվճարի 2 մլն դրամ: Վարդան Պետրոսյանի և տուժողների միջև հաշտության պայմանագիրն այսօր հաստատվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Մինչ այդ Վարդան Պետրոսյանի գործով տուժողների իրավահաջորդներն ու տուժողները քաղաքացիական հայց էին ներկայացրել՝ ընդդեմ դերասանի: Հայցվորների փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջում էր փոխհատուցել տուժողներից մի քանիսի բուժման ծախսերը, ինչպես նաև փաստաբանի վարձավճարի գումարը, սակայն կողմը հրաժարվել է այս վճարներից՝ սահմանափակվելով միայն 2 մլն դրամով, այս մասին հաղորդում էր Պետրոսյանի փաստբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Վճիռը այսօր դատարանում հրապարակեց երիտասարդ դատավոր Տաթևիկ Ստեփանյանը. «Քաղաքացիական գործի վարույթը կարճել՝ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնագիրը կնքելու հիմքով, Վարդան Պետրոսյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 33 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Վարդան Պետրոսյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնել»:

Այսպիսով՝ կողմերը կնքեցին հաշտության համաձայնություն, Նիկոլայ Բաղդասարյանը նիստից հետո մեզ ասաց. «Հաշտության համաձայնագրով՝ Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել 2 մլն դրամ, եթե իր դեմ այլևս որևէ պահանջ չներկայացնեն: Սա զուտ նրա համար, որ Վարդան Պետրոսյանի դեմ այլևս որևէ պահանջ չներկայացվի, որ վերջացվի այս գործը»:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

loading...

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել