Կոռուպցիոները՝ պետության թշնամի. Վիկտոր Ենգիբարյան

Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.

«Մի 10-12 տարի առաջ մեր տուն հյուր էր եկել այն ժամանակվա KFW բանկի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար վաղամեռիկ Հայկո Յաններմանը, որի հետ բացի ընկերական թեմաներից խոսում էինք նաև տնտեսական հարցերից: Չլինելով տնտեսագետ, ես բազմաթիվ հարցերի պատասխաններ էի ցանկանում ստանալ, մասնավորապես թե ինչու «տրանսնացիոնալ կորպորացիաները» Հայաստանում մեծ ներդրումներ չեն իրականացնում: Միթե այդ ընկերությունները վստահություն չունեն մեր երկրի անվտանգության, հետևաբար իրենց ներդրման անվտանգության հանդեպ: Ես բերեցի Հիլտոն հյուրանոցի օրինակը ու հիմա երբ անցնում եմ այդ հյուրանոցի կողքով մի տեսակ ինձ թվում է, որ եկել է այն ժամանակը, երբ մեր երկիրը կարելի է անվտանգ համարել միջազգային ներդրումների համար: Իսկապես, միջազգային ներդրումները պետք չէ դիտարկել միայն տնտեսական հարթության վրա: Այսօր Արցախում խաղաղություն ունենք նաև այն բանի շնորհիվ, որ հարակից տարածքներով նավթատար խողովակներ են անցնում: Իհարկե, նման խոշոր ներդրումային ծրագրեր են պետք թե Հայաստանում, թե Արցախում, ամեն ինչից բացի, սա լրջագույն ազգային անվտանգության խնդիր է: Հենց այս համատեքստում եմ դիտարկում նախագահի վերջին «ներդրումային» հանձնարարականները, ԱԳՆ նոր փոխնախարարի նշանակումը և ԱԱԾ նորանշանակ տնօրենի առաջ դրված «հակակոռուպցիոն» գործառույթի առանձնահատուկ շեշտումը:

Այո, ներդրողին պետք է վերաբերվել իբրև զինվորական, իսկ կոռուպցիոներին իբրև պետության թշնամի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել