Մատուցողուհու սպանության գործը. շարունակվեց հեռախոսազանգերի վերծանումը

Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատաքննությունը: Հերթական նիստին շարունակվեց հեռախոսազանգերի վերծանումը:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Թամրազյանին: Ըստ մեղադրական եզրակացության նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, աղջկան խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի օրն, ըստ վկա Միլենա Միրիջանյանի, ով ընկերություն է արել Դավիթ Թամրազյանի հետ, ամբաստանյալն իրեն զանգել են, հրավիրել սրճարան, որտեղ ցույց է տվել սպանվածի լուսանկարը. «Դեպքի ժամանակ Դավիթը ինձ զանգահարեց ասաց, որ պետք է գնամ իր ետևից, գնացի, մենք միասին գնացինք սրճարան, նստեցինք այնտեղ, ինքը ինձ դեպքը պատմեց ու մի քանի մանրամասներ, որ Մարիամ Հունանյանին սպանել է, դանակով, ցույց տվեց հեռախոսի մեջ ֆոտոն, հետո ջնջեց անմիջապես, դրանից հետո էլ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որ պետք է ոստիկանությանը չհայտնեմ»,- իր ցուցմունքում ասել էր երիտասարդ աղջիկը:

Բացի այդ, վկան հայտարարել էր. «Դավիթը ծոցագրպանից հանել ու ցույց տվեց դանակը և արյան հոտը ես իրա վրայից զգում էի»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել