Վաճառականները փակել էին փողոցը և գործադուլ էին անում

Այսօր Երևանի Մալաթիայի շուկայի դիմաց մի քանի րոպե երթևեկությունը կաթվածահար էր եղել: Տնտեսական իրերի տոնավաճառի աշխատակիցները լքել էին իրենց տաղավարները և բողոքի դուրս եկել փողոցում:

Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում դժգոհեցին տաղավարների համար սահմանված վարձավճարից, նշեցին, որ գները սկսվում են 150 հազար ՀՀ դրամից, այդ գումարը իրենք դժվարությամբ են մուծում՝ եկամուտներ չունենալով:

Առևտրականների պահանջն ուղղված էր կառավարությանը, նրանք կոչ էին անում այնպիսի հարկային քաղաքականություն վարել, որ ստիպված չլինեն բարձր վարձավճարներ տալ տաղավարների համար:

Ոստիկանների միջոցով այս հատվածում երթևեկությունը վերականգնվեց, ցուցարարները գնալով լքեցին փողոցը՝ հայտարարելով, որ կրկին ակցիա կիրականացնեն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել